11 08 2021

Ալեն Սիմոնյանը կպատժվի դրա համար. Արծվիկ Մինասյան



Միջադեպը ծագեց այն բանից, երբ Ալեն Սիմոնյանը չարաշահեց նախագահողի իր լիազորությունները և որոշեց մանկապարտեզի դաստիարակի պահվածք իրեն թույլ տալ: Ինքը կպատժվի դրա համար, և բոլոր նրանք, ովքեր կփորձեն քաղաքական խոսքը լռեցնել այս ամբիոնից: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Թող փորձեն կարգապահական տույժ կիրառել, մենք արդեն իրավական մի գործընթաց սկսել ենք: Հավանաբար նա մտածում է կամ ծանր է տանում այն փաստը, որ Սահմանադրական դատարանում է արդեն գտնվում ընդդիմադիր խմբակցությունների դիմումը ԱԺ նախագահի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Հիմա 2-րդ, 3-րդ դիմումն էլ կգնա, պետք է սովորեն, որ ընդդիմությունն օգտագործելու է իր ամբողջ գործիքակազմը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ